Մեր Ծառայությունները

Դուք հոգնե՞լ եք Ձեր հաշվապահական հաշվառումը վարելուց

Ծախսերը նվազեցնելու համար շատ կազմակերպություններ օգտվում են ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատող հաշվապահների ծառայություններից: Այս հաշվապահները սովորաբար պրոֆեսիոնալ չեն լինում և չեն կարողանում այդ կազմակերպության ֆինանսական հաշվառումը ճշգրիտ վարել: Եվ արդյունքում գործարարը մնում է դժգոհ:

Ահա այն գործառույթները, որ պրոֆեսիոնալ հաշվապահը կապահովի Ձեզ համար.

  1. գրագետ ֆինանսական հաշվետվությունների կազմում, ինչը կնպաստի բիզնեսի ընդլայնմանը` հավաքելով վերջինիս շուրջը ներդրողներին և վարկատուներին
  2. հարկային հաշվետվությունների պատրաստում. անկախ Ձեր բիզնեսի տեսակից` հարկային հաշվետվությունների գրագետ պատրաստումը անհրաժեշտություն է: Պրոֆեսիոնալ հաշվապահական կազմակերպության մասնագետները ոչ միայն կկազմեն Ձեր հարկային հաշվետվությունները, այլև կհոգան Ձեր հարկերի` ժամանակին և ճշգրիտ չափով (առանց գերավճարների և թերավճարների) պետական բյուջե փոխանցումը:
  3. հստակ պատկերացում Ձեր կազմակերպության ֆինանսական վիճակի մասին, ինչի շնորհիվ կարող եք եզրակացություններ կատարել դրամական հոսքերի, վաճառքի ծավալների և շահույթի մասին:
վերադառնալ հոդվածներին