Ղեկավարություն
Արամ Աշուղյանը իր մասնագիտական կրթությունը սկսել է 1989 թ. Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում, այնուհետև ուսումը շարունակել է Երևանի տնտեսագիտական հետազոտությունների գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում և 1997թ. ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական կոչում։
- 1995թ. Ա. Աշուղյանը հանձնել է ՀՀ ֆինանսների նախարարության որակավորման քննությունը և ստացել արժեթղթերի շուկայում գործառնություններ իրականացնելու իրավունք: 1999-ին վերահանձնել է որակավորման քննությունը, իսկ 2004-ին կրկին վերահանձնելով` ստացել է անժամկետ թույլտվություն:
- 1995թ. ճգնաժամային էկոնոմիկայի պայմաններում ֆյուչերային գործարքների ֆոնդային շուկայում ստացել է կանոնակարգված շուկայում ֆյուչերային գործարքներ իրականացնելու իրավունք:
- 2004թ. հանձնելով ՀՀ կենտրոնական բանկի որակավորման քննությունը` ստացել է արտարժույթով դիլերային գործարքներ իրականացնելու անժամկետ թույլտվություն:
Իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1988 թվականից՝ որպես տնտեսագետ («Սերվիս» ՍՊԸ), այնուհետև զբաղեցրել է հետևյալ պաշտոնները՝ ակտիվ-պասիվների կառավարման վարչության գլխավոր կառավարիչ («Հայխնայբանկ» պետական ՓԲԸ), գլխավոր հաշվապահ («Կլասիկ-1» ՍՊԸ), դիլինգային բաժնի պետ («Միավորված բանկ» ԲԲԸ), փոխտնօրեն ֆինանսների գծով («Կույումջյան Թրեյդինգ Ընդ Քոնթրաքթինգ» ՓԲԸ), ֆինանսական տնօրեն («Տոնտոն» ինվեստիցիոն ՍՊԸ), փոխտնօրեն ֆինանսների գծով և գլխավոր հաշվապահ («Փրինթինֆո» հայ-գերմանական համատեղ ձեռնարկություն):
Ա. Աշուղյանը մասնակցել է մի շարք դասընթացների՝ ստանալով համապատասխան որակավորումներ.
- 1997թ. Ակրեդիտիվներ և ֆինանսական առևտուր
- 1996թ. Մուտք դեպի միջազգային ֆինանսական շուկաներ
- 1996թ. ՀՀ արտաքին տնտեսական կապերի զարգացման քաղաքականությունը
- 1996թ. Ինվեստիցիոն քաղաքականությունը ՀՀ-ում
- 1996թ. Ինվեստիցիոն հիմնադրամների կառավարիչներ:
Այժմ Ա. Աշուղյանը 3A Partners ընկերության հիմնադիր տնօրենն է (իրավաբանական անունը՝ «Ա. Աշուղյանի հաշվապահական հաշվառման գրասենյակ» ՍՊԸ)։
Ամուսնացած է, ունի երկու որդի։



