Մեր Ծառայությունները

Հաշապահական հաշվառման վարում

Ինչպես հայտնի է, ցանկացած կազմակերպություն, անկախ գործունեության ոլորտից, պիտի վարի թե՛ ֆինանսական, թե՛ հարկային հաշվառում: Մեր կազմակերպությունը իրականացնում է հաշվապահական հաշվառման հետևյալ պարտադիր տեսակները՝

Ֆինանսական հաշվառման վարում

  1. Սկզբնական հաշվառման փաստաթղթերի կազմում և ծրագրային մշակում
  2. Փաստաթղթաշրջանառության ճիշտ կազմակերպում
  3. Կազմակերպության ղեկավարին կազմակերպության ֆինանսական վիճակը ցույց տվող հաշվետվությունների պարբերաբար ներկայացում
  4. Ֆինանսական հաշվետվությունների կազմում

Հարկային հաշվառման վարում

  1. Ֆինանսական հաշվառման տվյալների հիման վրա հարկային հաշվառման վարում
  2. Մաքսային հաշվառման վարում
  3. Կազմակերպությանն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ստացում հարկային տեսչությունից
  4. Հարկային հաշվետվությունների կազմում և ներկայացում լիազոր մարմին
  5. Հաճախորդի շահերի պաշտպանում հարկային տեսչություններում

Եթե Ձեր առջև դրված է կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման խնդիր, ապա մենք առաջարկում ենք նաև

Կառավարչական հաշվառման վարում

  1. Արտադրանքի ինքնարժեքի հաշվարկ
  2. Ծախսումների (հաստատուն և փոփոխուն) արդյունավետ հարաբերակցության որոշում
  3. Կազմակերպության ղեկավարին պարբերաբար կառավարչական հաշվետվությունների ներկայացում

Հաշվապահական հաշվառման վարման հետ կապված հարցերով զանգահարեք 091 42 45 36 հեռախոսահամարով: