Ծառայություններ

Ընկերությունը ներկայումս առաջարկում է հետևյալ ծառայությունները՝

Բիզնես խորհրդատվություն պոտենցիալ ներդրողներին

Բիզնես խորհրդատվություն պոտենցիալ ներդրողներին

Բիզնես մտահղացումը կյանքի կոչելու համար գործարարին անհրաժեշտ է տիրապետել տվյալ բիզնես նախագծի հարկային օրենսդրությանը: Մենք օգնում ենք ճշգրիտ կանխատեսել հարկերը, հաշվարկել արտադրանքի (ծառայությունների) հաշվարկային ինքնարժեքը, բացահայտել հնարավոր ռիսկերը և առաջարկում  ենք դրանց նվազեցման ուղիներ:

Խորհրդատվություն կազմակերպությունների հաշվապահական հաշվառում իրականացնող անձանց

Խորհրդատվություն կազմակերպությունների հաշվապահական հաշվառում իրականացնող անձանց

«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքը հնարավորություն է ընձեռում կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարներին ինքնուրույն վարել սեփական կազմակերպության հաշվապահական հաշվառումը՝ ինքնուրույն կազմելով հարկային հաշվետվությունները: Սակայն հարափոփոխ հարկային օրենսդրությունը պարբերաբար «ծուղակներ է լարում» հարկային հաշվետվություններ կազմողների համար: Անհրաժեշտություն է առաջանում պայմանագրային կարգով խորհրդատվություն ստանալ արհեստավարժ մասնագետներից՝ նրանցից տեղեկանալով հարկային դաշտի փոփոխությունների և կազմակերպության հաշվետվողակայնության վրա դրանց ազդեցության մասին:

Հաշվապահական հաշվառման վարում

Հաշվապահական հաշվառման վարում

Հաշվապահական հաշվառման վարումը մեր հիմնական մատուցվող ծառայությունն է, որն իրականացվում են բարձր որակավորում ունեցող և պարբերաբար վերապատրաստվող մասնագետների կողմից: Ընկերությունում այս ծառայության բարեխիղճ և արհեստավարժ մատուցումը հիմնված է նրա հիմնադրի, վերջինիս ուսուցիչների՝ ավանդական հաշվապահական ընտանիքի, տասնամյակների վաստակի, տեխնոլոգիաների ներդրման և ակտիվ զարգացման, թիմային յուրօրինակ աշխատանքի ու անձնակազմի կրթության և պարբերաբար վերապատրաստման վրա:

Հաշվապահական ծառայությունները մատուցվում են ինչպես հաճախորդի աշխատավայրում, այնպես էլ մեր գրասենյակում: Հաճախորդ-հաշվապահ անհրաժեշտ կապը պահպանվում է ինչպես մեր աշխատակիցների այցելություններով, այնպես էլ մեր գրասենյակում, անհրաժեշտության դեպքում՝ հատուկ առանձնացված սրահում:

Կադրային գործավարություն

Կադրային գործավարություն

Աշխատանքային օրենսդրությունը և գործատուի կողմից դրա պահպանումը ոչ պակաս կարևորություն ունեն: Եթե խոշոր կազմակերպություններն ի վիճակի են կադրային գործի անթերի վարման համար առանձին մասնագետի ներգրավել, ապա փոքր ու միջին ձեռնարկություններում սա ավանդաբար ներառվում է հաշվապահի պարտականություններում: Մենք սիրով ստանձնում ենք կադրային գործառույթը, քանի որ այն մեզ հնարավորություն է տալիս պարբերաբար շփումների միջոցովավելի լավ ճանաչել մեր գործընկեր-կազմակերպությունների անձնակազմում ներգրավված անձանց, ձևավորել ջերմ-ընկերական հարաբերություններ նրանցից յուրաքանչյուրի հետ, ինչը, ձևավորելով փոխըմբռնման մթնոլորտ, անխուսափելիորեն անդրադառնում է մեր կողմից մատուցվող ծառայությունների որակի վրա:

ԵԱՏՄ-ից ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ հաշվետվությունների կազմում, ներկայացում

ԵԱՏՄ-ից ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ հաշվետվությունների կազմում, ներկայացում

ԵԱՏՄ կազմում ընգրկվելու առաջին իսկ հաշվետու ժամանակաշրջանից 3A Partners հաշվապահական գրասենյակը հաշվառել է իր հաճախորդ կազմակերպությունների ԵԱՏՄ սահմաններում իրականացվող գործարքները:

Իրավաբանական խորհրդատվություն՝ գործարարության բնագավառում

Իրավաբանական խորհրդատվություն՝ գործարարության բնագավառում

Բիզնեսի հաշվառման երկարամյա փորձը հնարավորություն է տալիս պարբերաբար կրկնվող իրավական տարբեր իրավիճակների համար մեր հաճախորդներին առաջարկել արհեստավարժ իրավաբանների կողմից մեզ համար մշակված պատրաստի լուծումներ, որոնց արդյունավետության գրավականը աշխատանքային փորձն է: 

Հաճախորդների ոչ ստանդարտ կամ հատուկ լուծում պահանջող իրավական իրավիճակները ուսումնասիրվում և խորհրդատվություն է մատուցվում մեր ընկերության հետ աութսորսային հիմունքներով համագործակցող բարձրակարգ իրավաբանների կողմից:

Ֆինանսաբանկային խորհրդատվություն

Ֆինանսաբանկային խորհրդատվություն

Ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայությունների լայն տեսականին երբեմն կիրառություն չի գտնում գործարարի կողմից դրանց կիրառման մեխանիզմներին ծանոթ չլինելու պատճառով: Մենք ձեզ հետ կգտնենք բիզնեսի զարգացման լավագույն ֆինանսական տարբերակը և կառաջնորդենք ձեզ դրա ներդրման ողջ ընթացքում:

Հաշվապահական բացառապես անհատական ուսուցում

Հաշվապահական բացառապես անհատական ուսուցում

Կազմակերպելով և խմբակային և անհատական հաշվապահական դասընթացներ՝մենք եկել են այն համոզման, որ սովորողի տեսանկյունից հաշվապահության ուսուցման լավագույն տարբերակը անհատական պարապմունքն է՝ տեսական և փորձնական գիտելիքների միաժամանակյա ուսուցմամբ:

Հարկային և հաշվապահական աուդիտ՝ ընկերության մասնակիցների, գործադիր մարմնի կամ պոտենցիալ ներդրողների պատվերով

Հարկային և հաշվապահական աուդիտ՝ ընկերության մասնակիցների, գործադիր մարմնի կամ պոտենցիալ ներդրողների պատվերով

Երբեմն ընկերությունների մասնակիցներին և/կամ գործադիր մարմնի ղեկավարներին հետաքրքրում է, թե հարկային օրենսդրության կիրարկման հետ կապված ինչպիսի ռիսկեր կան իրենց կազմակերպությունում, կամ պոտենցիալ ներդրողներին կարող է հետաքրքրել, թե ինչպիսի հարկային պատմություն, առկա ռիսկեր կան այն կազմակերպությունում, որտեղ պատրաստվում են ներդրում կատարել: Չվարելով տվյալ կազմակերպության հաշվապահությունը՝ մենք պատրաստ ենք համագործակցել կազմակերպության հաշվապահների հետ, ուսումնասիրել կազմակերպության հաշվապահական և հարկային հաշվառմումը, վեր հանել ռիսկերը, ցույց տալ ուղղություն և անել կոնկրետ գործնական առաջարկություններ հաշվառման մեջ հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ: Մենք գտնում ենք, որ անհատ հաշվապահը, կամ մեկ կազմակերպությունում մշտապես գործող թիմը հնարավոր է որ հընթացս չհասցնի վերապատրաստվել, չնկատի առկա խնդիրը: Այստեղ մենք պատրաստ ենք առաջարկել մեր ծառայությունները և աուդիտի ենթարկել հաշվապահական հաշվառման վիճակը, ստուգել և անհրաժեշտության դեպքում ճշգրտել հանձնված հարկային հաշվետվությունները՝ այդպիսով իսկ նոր լիցք հաղորդելով կազմակերպությանը և կրճատելով հարկային ստուգումների արդյունքում հնարավոր ռիսկերը:

Տնտեսական գործունեության վերլուծություն

Տնտեսական գործունեության վերլուծություն

Իրականացնում եք գործունեություն, որը Ձեր կարծիքով շահութաբեր է, սակայն շրջանառու միջոցները պարբերաբար չե՞ն բավականացնում: Մենք կուսումնասիրենք Ձեր կազմակերպության տնտեսությունը և կմեկնաբանենք խնդիրըՁեզ համար:

Խոշորածավալ պահեստի (պահեստների) հաշվառման ավտոմատացում ինչպես հաշվողական հայտնի ծրագրերի, այնպես էլ ընկերության պատվերով ստեղծված համակարգչային հատուկ ծրագրով:

Խոշորածավալ պահեստի (պահեստների) հաշվառման ավտոմատացում ինչպես հաշվողական հայտնի ծրագրերի, այնպես էլ ընկերության պատվերով ստեղծված համակարգչային հատուկ ծրագրով:

Մեր ընկերության գործընկեր «Հայկական ծրագրեր» ՍՊԸ հաշվողական համակարգերի միջոցով մենք կավտոմատացնենք Ձեր կազմակերպության ապրանքանյութական արժեքների շարժը, որի միջոցով Դուք կտիրապետեք դրանց վերաբերյալ բազմապիսի տվյալների: Տեղեկատվական նման հնարավորությունը Ձեզ կօգնի օպերատիվորեն կառավարել Ձեր բիզնեսը:

Բացի ստանդարտ լուծումներից՝ մեր մասնագետների փորձի արդյունքում մասնագիտացված ծրագրավորման ընկերությանը պատվիրել ենք և պատիվ ունենք առաջարկել մեր գործընկերներին ապրանքանյութական արժեքների հաշվառման հատուկ ծրագիր, որի հնարավորությունները կգոհացնեն ամենաբծախնդիր գործարարին, կառավարչին, հաշվապահին: Դուք կտիրապետեք ոչ միայն հումքի և ապրանքի կոնկրետ դիրքին պահեստային հսկա տարածքներում, այլև կտիրապետեք ժամկետայնություն ունեցող յուրաքանչյուր ապրանքանյութական արժեքի օգտագործման ժամկետներին, յուրաքանչյուր վաճառքի մասնագետի իրացումների, դրամի շարժի ու բազմաթիվ այլ տեղեկությունների շուրջ ամենատարբեր հաշվետվությունների: